Որոշում N 24-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2016 թվականի N 24-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԱՑ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ԴԻՄԱՑ» ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿՐՈՂ ՔԱՐԵ ՔԱՆԴԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Վանաձոր համայնքի Դիմաց թաղամասի բնակիչների առաջարկը, քարե քանդակի նկարագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ,
Վանաձոր համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Տալ համաձայնություն Վանաձոր համայնքի Անտոն Քոչինյանի անվան հրապարակի արևելյան հատվածում «ԴԻՄԱՑ» անվանումը կրող քարե քանդակի տեղադրմանը` համաձայն կից էսքիզային նախագծի և նկարագրի:
2. Քարե քանդակի պատրաստման և տեղադրման ծախսերը կկատարվեն թաղամասի բնակիչների միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Խ.Վարդանյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply