Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի N 23-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 11 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2013թ. հաստատված «Վանաձորի համայնքի 2013-2016թթ. Զարգացման քառամյա ծրագիրը», հաշվի առնելով «Վանաձորի համայնքի թիվ 11 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասնաշենք(երի) ոչ բարեկարգ վիճակը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ, 50-րդ հոդվածի 6-րդ կետով.
Վանաձոր համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. «Վանաձորի համայնքի թիվ 11 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հիմնանորոգման նպատակով դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրին:
2. Համայնքի ղեկավարին՝ պատրաստել և ՀՏՁՀ-ին ներկայացնել համապատասխան հայտ՝ Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
3. Հայտի հաստատման դեպքում կատարել 10% չափով ներդրում:
4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Խ.Վարդանյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ