Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի N 20-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8, 9, 10-րդ, 10.1-րդ, 12-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, 54.1 հոդվածով, և այն գիտակցումով, որ
ա/ համայնքի բնակիչները օրենքով սահմանված կարգով իրականացնում են տեղական ինքնակառավարում,
բ/ կառավարման նոր մոտեցում է բնակիչների հետ նախապես խորհրդակցելը այն հարցերի շուրջ, որոնք անմիջական ազդեցություն ունեն նրանց վրա,
գ/ բնակիչների մասնակցությունը ՏԻՄ-երի որոշումների կայացման գործընթացում սերմանում է փոխադարձ վստահություն,
դ/ բնակիչների մասնակցությունը ՏԻՄ-երի որոշումների կայացման գործընթացում ակտիվ դեր է կատարում համայնքի պահպանման և զարգացման գործում,
Վանաձոր համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հաստատել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Ա.Հարությունյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
Խ.Վարդանյան
ՁԵՌՆՊԱՀ
Կ.Պառավյան