Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2016 թվականի N 2-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 55-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձոր համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 5000,0 հազար դրամի լրացում՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 5000,0 հազար դրամի լրացում և փոփոխություն՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ