Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի N 19-Ա
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՒՏՔԻ «ՎԱՆԱՁՈՐ» ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿՐՈՂ ՔԱՐԵ ՔԱՆԴԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2013-2016թթ. Վանաձոր համայնքի զարգացման ծրագիրը, որով նախատեսված է ձևավորել քաղաքի երեք մուտքերը /արևմտյան, արևելյան, հարավարևելյան/, հաշվի առնելով ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից հավանության արժանացած մուտքի էսքիզային նախագիծը, համայնքապետարանի քաղաքաշինական խորհրդի 03.12.2015թ. թիվ 13/15 արձանագրությունը, Վանաձոր համայնքի մուտքի քարե քանդակի նկարագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ.
Վանաձոր համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Տալ համաձայնություն Վանաձոր համայնքի Տաշիրի խճուղու կողմից մուտքի վրա «Վանաձոր» անվանումը կրող քարե քանդակի տեղադրմանը` համաձայն կից էսքիզային նախագծի և նկարագրի:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` քարե քանդակի պատրաստման և տեղադրման համար նախատեսել 1650000 /մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որից 650000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը` պատվանդանի համար, իսկ 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամը քարե քանդակի քանդակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Ս.Աղաբեկյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
Գ.Քալանթարյան
Վ.Դավիթավյան
Խ.Վարդանյան
Ս.Ղամբարյան
ՁԵՌՆՊԱՀ