Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի N 16-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՊԱՇՏՈՆԻ ԵՆԹԱԽՄԲԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը՝
Վանաձոր համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1.Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 5% -ի չափով:
2.Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016թ. ապրիլի 1-ից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Խ.Վարդանյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ