Որոշում N 14-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2016 թվականի N 14-Ա

ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանուցագիրը թիվ ԼԴ/3214/02/14 քաղաքացիական գործով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով`
Վանաձոր համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Միջնորդել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին՝ ըստ հայցի Էդիսոն Թադևոսի Զաքարյանի ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի քաղաքացիական գործի քննությունն անցկացնել Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչի բացակայությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply