Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2016 թվականի N 13-Ա
ԳԵՎՈՐԳ ՆՈՐԱՅՐԻ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿՆՈՒՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 46Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-3 ՔՇՀ-8 ԹԻՎ 22-1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2007Թ. ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 566 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Գևորգ Քոթանջյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23112015-06-0017 վկայականը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1862281 վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 589, 590 և 592 հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով,
Վանաձոր համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 46ա հասցեում գտնվող, Գևորգ Քոթանջյանի սեփականությունը հանդիսացող 109.5քմ մակերեսով հողամասի և Վանաձոր քաղաքի Տարոն-3, ՔՇՀ-8 թիվ 22-1/1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 109.5քմ մակերեսով հողամասի փոխանակությանը` համաձայն թիվ 23112015-06-0017 վկայականի:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին՝ Գևորգ Քոթանջյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր:
3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքապետի 2007թ. մայիսի 18-ի «Գևորգ Քոթանջյանին հողամաս օտարելու մասին» թիվ 566 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ