Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2016 թվականի N 12-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ԲԱԿԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձորի բազմաբնակարան շենքեր և բակեր» հիմնադրամի տնօրենի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով`
Վանաձոր համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. «Վանաձորի բազմաբնակարան շենքեր և բակեր» հիմնադրամին տրամադրված Տիգրան Մեծի պող. թիվ 22 հասցեի համայնքապետարանի շենքի առաջին հարկի 17.45քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. փետրվարի 01-ը:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Վանաձորի բազմաբնակարան շենքեր և բակեր» հիմնադրամի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերակնքել և երկարաձգել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ