Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2016 թվականի N 11-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ «ԿՈՄՈՒՆՍԵՐՎ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կոմունսերվ» ՍՊԸ-ն չի հաղթել Վանաձորի համայնքի տարածքում աղբահանություն իրականացնելու համար նախատեսված մրցույթում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով`
Վանաձոր համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1.Վանաձոր համայնքի ավագանու 2008թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 146 որոշման հիման վրա Վանաձորի համայնքի ղեկավարի և «Կոմունսերվ» ՍՊԸ-ի միջև կնքված տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը 01.01.2016 թվականից համարել լուծված:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` ապահովել ԿՕ-449-12 ԶԻԼ 432932 մակնիշի 388 ԼԼ 36 պետ.համարանիշի տրանսպորտային միջոցի (աղբատար բեռնատար մեքենայի) վերադարձը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ