Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Spider System ինտերնետ մատակարարող ընկերությունը հաճելի անակնկալ են մատուցում վանաձորցիներին: Հունիսի 7-ից սկսած Հայքի հրապարակում գործում է շուրջօրյա անվճար Wi-Fi ինտերնետային կապ: Աշխատանքներին հովանավորել է համայնքի ավագանու անդամ Արմեն Մատինյանը: Նախատեսվում է առաջիկայում շուրջօրյա անվճար Wi-Fi կապով ապահովել նաև Արցախ պուրակը: Spider System ընկերությունը արդեն իսկ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքի առավել մարդաշատ ևս մի քանի զբոսայգիներ ապահովել անվճար Wi-Fi ինտերնետով: Սա դեռևս սկիզբն է, հաճելի անակնկալները վանաձորցիներին համայնքի ղեկավարի կողմից շարունակվում են:
Վանաձորի քաղաքապետարան