Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 95-Ա
ՄԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Մարինե Սերյոժայի Սահակյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող նկուղային հարկի 33.68քմ մակերեսով տարածքը, 490 000 (չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ արժեքով (ըստ «Ունիկո Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 11.09.2013թ. տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվության, որակավորման վկայական ԱԳԳ 063) ուղղակի վաճառքի ձևով օտարել Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 21/7 հասցեի բնակիչ Մարինե Սահակյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում Մարինե Սահակյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Կ.Պառավյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Գ.Բադյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ