Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 84-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքի ղեկավարի 2013թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1045-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Վանաձորի քաղաքային համայնքի «Վանաձորի կամերային նվագախումբ» փակ բաժնետիրական ընկերությունը իրավահաջորդության կարգով վերակազմավորել Վանաձորի համայնքի «Կամերային նվագախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել վերակազմավորման միջոցով ստեղծվող համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները` համաձայն փոխանցման ակտի:
3.Հաստատել վերակազմավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
4.Տալ համաձայնություն Սպարտակ Ջանվելյանին Վանաձորի համայնքի «Կամերային նվագախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելուն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Կ.Պառավյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Գ.Բադյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ