Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 82-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՈՒՍԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքի ղեկավարի 2013թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1041-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Վանաձորի քաղաքային համայնքի «Վանաձորի թիվ 3 մշակույթի տուն» փակ բաժնետիրական ընկերությունը իրավահաջորդության կարգով վերակազմավորել Վանաձորի համայնքի «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել վերակազմավորման միջոցով ստեղծվող համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները` համաձայն փոխանցման ակտի:
3.Հաստատել վերակազմավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
4.Տալ համաձայնություն Ասատուր Սողոյանին Վանաձորի համայնքի «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելուն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Կ.Պառավյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Գ.Բադյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ