Ավագանու որոշում թիվ 80-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 80-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԹԻՎ 1 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքի ղեկավարի 2013թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1043-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Վանաձորի քաղաքային համայնքի «Վանաձորի թիվ 1 մշակույթի տուն» փակ բաժնետիրական ընկերությունը իրավահաջորդության կարգով վերակազմավորել Վանաձորի համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել վերակազմավորման միջոցով ստեղծվող համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները` համաձայն փոխանցման ակտի:
3.Հաստատել վերակազմավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
4.Տալ համաձայնություն Սիլվա Անտոնյանին Վանաձորի համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելուն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Կ.Պառավյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Գ.Բադյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply