Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2013 թվականի N 7-Ն
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել 10000.0 հազար դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Աղաբեկյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան
ՁԵՌՆՊԱՀ
ԴԵՄ
Գ.Շահինյան