Ավագանու որոշում թիվ 67-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2013 թվականի թիվ 67-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 66-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2013 թվականի հունիսի 28-ի ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-61-Ն ՀՀ օրենքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության 26-րդ կետով և 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով ՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .

1.Հաստատել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 66-Ա որոշման թիվ 2 հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Վ.Դավիթավյան
Գ.Շահինյան
Ս.Հակոբյան
Վ.Դոխոյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply