Ավագանու որոշում թիվ 65-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2014 թվականի N 65-Ա

ԱՐԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԳԱՌՆԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ
ԵՎ ԱՐՇԱԿ ՌԱՄԱԶՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արարատ Հովհաննիսյանի, Գառնիկ Ներսեսյանի և Արշակ Ռամազյանի դիմումը, հաշվի առնելով նրանց մեծ ավանդը Վանաձոր քաղաքում շախմատի զարգացման գործում, համայնքի ավագանու 6 անդամների առաջարկությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, 595-րդ, 596-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 15.5քմ մակերեսով տարածքը նվիրել Զորյան փողոցի թիվ 79-66 հասցեի բնակիչ Արարատ Հովհաննիսյանին, Չերկասի 6/1 հասցեի բնակիչ Գառնիկ Ներսեսյանին և Թատերական 4/4 հասցեի բնակիչ Արշակ Ռամազյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Արարատ Հովհաննիսյանի, Գառնիկ Ներսեսյանի և Արշակ Ռամազյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ա.Խաչատրյան
Դ.Սիմոնյան
Կ.Պառավյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ս.Ղամբարյան
Ա.Փելեշյան
Ա.Մատինյան
Խ.Վարդանյան
Ս.Հակոբյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply