Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի թիվ 65-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի նախագահի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զոր.Անդրանիկի 8 հասցեում գտնվող սպորտի պալատը և Վարդանանց թիվ 19 հասցեում գտնվող շախմատի դպրոցը ծառայում են Վանաձոր քաղաքի երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործին, համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1.«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղին (գրանցման հասցեն`ք.Վանաձոր, Զոր.Անդրանիկի 8, ՀՎՀՀ՝ 06902827) ազատել 1 020 901 (մեկ միլիոն քսան հազար ինը հարյուր մեկ) ՀՀ դրամ գույքահարկի տույժերից իր հաշվեկշռում գտնվող Զոր.Անդրանիկի 8 և Վարդանանց 19 հասցեների շենք-շինությունների մասով:
2. Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարին՝ գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղին հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:
3. Որոշման մեկ օրինակը ուղարկել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Վ.Դավիթավյան
Գ.Շահինյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Ս.Հակոբյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ