Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2014 թվականի N 64-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ «ԿԱՌԱՎԱՐ-ԴԱՆ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ 01.02.2009Թ. ԹԻՎ 8 ԵՎ ԹԻՎ 9 ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, 01.08.2009Թ. ԹԻՎ 311 /ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ/ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, 01.02.2009Թ. ԹԻՎ 1Ն ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, «ԿԱՌԱՎԱՐ-ԴԱՆ» ՍՊԸ-Ի ԱՅԳՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ 01.07.2014Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ 3327950 /ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆՅՈԹ ՀԱԶԱՐ ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ/ ՀՀ ԴՐԱՄ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ԳԿ և ԵՀ բաժնի պետի զեկուցագիրը, 2014թ. հունիսի 26-ի «Կառավար-ԴԱՆ» ՍՊԸ-ի տնօրենի գրությունը, Վանաձորի համայնքի ղեկավարի 2014թ. հուլիսի 08-ի թիվ 323-Ա կարգադրությունը, 2009թ. փետրվարի 01-ի թիվ 8 և թիվ 9 պայմանագրերը, 2009թ. օգոստոսի 01-ի թիվ 311 /պայմանագիրը լրացնելու մասին/ համաձայնագիրը, 2009թ. փետրվարի 01-ի թիվ 1ն համայնքային ներդրման պայմանագիրը, «Մար-Մոս» ՍՊԸ-ի կողմից տրված կատարված աշխատանքների գնահատման հաշվետվությունը, 2014թ. հուլիսի 21-ի ակտը, հաշվի առնելով, որ «Կառավար-Դան» ՍՊ ընկերությունը կառուցապատման իրավունքով տրամադրված Քիմիագործների այգում` Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2ա և 2բ հասցեներում գտնվող հողամասերում կատարել է 3433760 /երեք միլիոն չորս հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամի ներդրում, այգու վարձակալության պարտքը համայնքին կազմում է 3327950 /երեք միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ղեկավարվելով ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001թ. թիվ 286 որոշման 75-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Լուծարել Վանաձորի քաղաքապետի և «Կառավար-ԴԱՆ» ՍՊԸ-ի միջև կնքված 2009թ. փետրվարի 01-ի թիվ 8 և թիվ 9 պայմանագրերը, 2009թ. օգոստոսի 01-ի թիվ 311 /պայմանագիրը լրացնելու մասին/ համաձայնագիրը, և 2009թ. փետրվարի 01-ի թիվ 1ն համայնքային ներդրման պայմանագիրը:
2. «Կառավար-ԴԱՆ» ՍՊԸ-ի կողմից 01.07.2014թ. դրությամբ այգու վարձակալության 3327950 /երեք միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումարը համարել մարված:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ա.Խաչատրյան
Դ.Սիմոնյան
Կ.Պառավյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Փելեշյան
Ա.Մատինյան
Խ.Վարդանյան
Ս.Հակոբյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ
Գ.Քալանթարյան
Ս.Ղամբարյան