Ավագանու որոշում թիվ 6-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2013 թվականի N 6-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ  07-Ի

«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ  հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝

Վանաձորի համայնքի ավագանին

 ՈՐՈՇՈՒՄ Է.

 1. Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեի  եկամտային  մասում կատարել 52159.6 հազար դրամի   փոփոխություն`  համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Համայնքի բյուջեի  ծախսային մասում կատարել 150000.0 հազար դրամի փոփոխություններ՝  համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից  բխող    փոփոխություններին  համապատասխան:

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Աղաբեկյան
Ա.Փելեշյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան

ՁԵՌՆՊԱՀ

ԴԵՄ

You May Also Like

Leave a Reply