Ավագանու որոշում թիվ 6-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2014 թվականի N 6-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 03 -Ի
ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 2013թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1405-Ա որոշումը, Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2012թ. փետրվարի 03-ի թիվ 4 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդված 1-ին մասի 20-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ է.

Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2012թ. փետրվարի 03-ի «Վանաձորի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, բայց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը պետությանը անհատույց հետ վերադարձնելու մասին» թիվ 4 որոշման հավելվածի 7-րդ կետում նշված «0.432հա» թիվը փոխարինել «3.14922հա» թվով, որը ներառում է իր մեջ Վանաձոր քաղաքի թիվ 16 հիմնական դպրոցի և դրա սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր մակերեսը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Գ.Բադյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Ա.Խաչատրյան
Ա.Փելեշյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply