Ավագանու որոշում թիվ 53-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2014 թվականի N 53-Ա

ԱՆԺԵԼԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի նոտարական տարածքի նոտար Անժելա Կիրակոսյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Տիգրան Մեծի պող. թիվ 22 հասցեի քաղաքապետարանի շենքի առաջին հարկի 18.75քմ մակերեսով տարածքը, որից 7.95քմ` ընդհանուր օգտագործման տարածք, համաձայն հավելվածի, 5 տարի ժամկետով վարձակալության հանձնել նույն տարածքի վարձակալ Անժելա Կիրակոսյանին, որպես աշխատանքային գրասենյակ օգտագործելու համար:
2. Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Անժելա Կիրակոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ա.Խաչատրյան
Դ.Սիմոնյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply