Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 50-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի «ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ և 70-րդ հոդվածներով` Վանաձորի համայնքի ավագանին
Վանաձորի համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Վանաձորի համայնքի ավագանու 2013թ. հոկտեմբերի 09-ի ‹‹Վանաձորի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին›› թիվ 76-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա. «Գ.Բադյան – Վանաձորի համայնքի ավագանու անդամ» տողը փոխարինել
«Գ.Բադյան – մշակույթի և կրթության բաժնի պետ» տողով, լրացնել հետևյալ
բովանդակությամբ նոր տողով`
«Կ.Պառավյան – Վանաձորի համայնքի ավագանու անդամ».
բ. «Հր. Նազարյան – քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ» տողը փոխարինել
«Հր. Նազարյան – քաղաքապետի օգնական» տողով, լրացնել հետևյալ
բովանդակությամբ նոր տողով`
«Է.Հովսեփյան – քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ».
գ. «Ս. Մարտիրոսյան – իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ» տողը
փոխարինել «Մ. Գալստյան – իրավաբանական բաժնի պետ» տողով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ա.Խաչատրյան
Դ.Սիմոնյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ