Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2013 թվականի N 5-Ն
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 03.12.12թ. ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-200-Ն ՀՀ օրենքը և քաղաքապետարանի ԳԿ և ԵՀ բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 150060,3 հազար դրամի լրացումներ և փոփոխություններ` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 186081,7 հազար դրամի լրացումներ և փոփոխություններ` համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Հաստատել 2012թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերն ըստ գործառնական-տնտեսագիտական դասակարգման և ծրագրերի` համաձայն թիվ 3 հավելվածի:
4. Բյուջեի տողերը համարել փոփոխված`սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան: