Ավագանու որոշում թիվ 5-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2015 թվականի N 5-Ա

ԵՂԻԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄՈՄՋՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի 26.10.2014թ. թիվ 032 և 30.01.2015թ. թիվ 004 գրությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551-Ն որոշմամբ՝
Վանաձորի համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 շենքի պատին անվանի ազգագրագետ, հայագետ, լեզվաբան, հնէաբան, Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի հիմնադիր Եղիա Հովհաննեսի Մոմջյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը, համաձայն կից էսքիզային նախագծի:
2. Հուշատախտակի տեղադրման ծախսերը կկատարվեն ՀՍԻԿ հասարակական կազմակերպության միջոցներով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Շահինյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան

ԴԵՄ

Գ.Քալանթարյան

ՁԵՌՆՊԱՀ

Ս.Ղամբարյան

You May Also Like

Leave a Reply