Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2014 թվականի N 49-Ա
ՀԵՆՐԻԿ ԱՐՇԱԿԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի համայնքի ավագանու անդամ Դ.Սիմոնյանի գրությունը, ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով`
Վանաձորի համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 14 շենքի հյուսիսային պատի արևելյան կողմում վաստակաշատ շինարար, ԽՍՀՄ սպորտի վարպետ Հենրիկ Արշակի Շահբազյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը՝ համաձայն կից նախագծի:
2. Հուշատախտակի տեղադրման ծախսերը կկատարվեն հարազատների միջոցներով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Ա.Հակոբյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Ա.Հարությունյան
Վ.Դոխոյան
Ա.Գրիգորյան
Գ.Շահինյան
Ա.Փելեշյան
Ա.Մատինյան
Վ.Դավիթավյան
Ա.Խաչատրյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ