Ավագանու որոշում թիվ 49-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2013 թվականի N 49-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ
«ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ» ՍՀԿ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, Լոռու մարզպետի և «Ընտանիք և երեխաներ» ՍՀԿ-ի նախագահի գրությունները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ գլխի 589-593 հոդվածներով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է.

1. Տալ համաձայնություն Ռուսթավի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ընտանիք և երեխաներ» ՍՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող 48.3քմ մակերեսով տարածքը փոխանակել նշված տարածքին հարակից Վանաձորի համայնքի սեփականություն հանդիսացող 47.93քմ մակերեսով տարածքի հետ (համաձայն կից հավելվածի):
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Ընտանիք և երեխաներ» ՍՀԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի փոխանակության պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
Ա.Այվազյան
Գ.Շահինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ
Ա.Ափինյան

You May Also Like

Leave a Reply