Ավագանու որոշում թիվ 46-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2013 թվականի N 46-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2004Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության նիստի 26.12.2002թ. թիվ 54 արձանագրությամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ է

«Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2006թ. սեպտեմբերի 29-ի թիվ 102-Ն «Վանաձորի համայնքի ավագանու 2004թ. հույիսի 28-ի թիվ 142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը:
Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր՝ «Վանաձորի քաղաքային համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրության 1.6 կետը՝
«Հաստատությունն ունի հայերեն անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր, կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացված միջոցներ» արտահայտությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ»:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
Ա.Այվազյան
Գ.Շահինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply