Ավագանու որոշում թիվ 41-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2013 թվականի N 41-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով ՀՀ 2013թ. պետական բյուջեի «ՔԿԱԳ ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Վանաձորի քաղաքապետին լիազորությունների պատվիրակման 19.02.13թ. թիվ 8 պայմանագիրը (hիմք`ՀՀ կառավարության 07.02.2013թ. թիվ 94-Ն որոշումը) և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 192.3 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 192.3 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
Ա.Այվազյան
Գ.Շահինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply