Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2014 թվականի N 40-Ն
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ
100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014թվականի հուլիսի 31-ի ,,Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների փոխհատուցման համար ՀՀ մարզպետարաններին և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին,, թիվ 792-Ն որոշումը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 7869,0 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 8329.0 հազար դրամի լրացումներ և փոփոխություն` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Ա.Հակոբյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Ա.Հարությունյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Վ.Դավիթավյան
Գ.Շահինյան
Ա.Փելեշյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ
Ա.Խաչատրյան