Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 փետրվարի 2014 թվականի N 4-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ` Ի ԴԵՄՍ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ,
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 10.12.2013թ. թիվ 1/17.1/11338-13, 04.11.2013թ. թիվ 1/17.1/10077-13 գրությունները և ՀՀ Լոռու մարզպետի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի թիվ 718-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Լոռու մարզում արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3-1 հասցեում գտնվող, Վանաձորի համայնքի սեփականությունը հանդիսացող 422.3քմ մակերեսով շինությունները և 1480.0քմ մակերեսով հողամասը` համաձայն Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Գ.Բադյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Ա.Խաչատրյան
Ա.Փելեշյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ