Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2013 թվականի N 4-Ա
ՋԱՆԻԿ ՍԱՐԳՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի կողմից ներկայացված 29.10.2010թ. թիվ 50 և 15.09.2011թ. թիվ 59 միջնորդագրերը, հաշվի առնելով Ջանիկ Ավետիսյանի դիմումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հովածի 1-ին մասի 20-րդ կետով Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Վանաձորի համայնքի սեփականություն հանդիսացող Տարոն-2 թաղ. ՔՇՀ-4 թիվ 14 շենքի թիվ 16 մեկ սենյականոց բնակարանը հատկացնել Ջանիկ Սարգսի Ավետիսյանին և Սոֆիյա Վլադիմիրի Սողոմոնյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Ջանիկ Սարգսի Ավետիսյանի և Սոֆիյա Վլադիմիրի Սողոմոնյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի օգտագործման պայմանագիր: