10 հուլիսի 2015 թվականի N 39-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2015 թվականի N 39-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 30-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 31-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հովածի 1-ին մասի 26-րդ կետով, ՀՀ կառավարության 2015թ. հունիսի 04-ի թիվ 582-Ն որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, Վանաձորի համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1.Վանաձոր համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 30-ի «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձորի համայնքի ավագանու 2014թվականի մայիսի 30-ի թիվ 30-Ա որոշման հավելվածն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 31-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը. «Առանձնացված ստորաբաժանում-սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժին» բառակապակցությունը փոխարինել «Առանձնացված ստորաբաժանում-սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժին» բառակապակցությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան
Վ.Դոխոյան
Ա.Փելեշյան
Խ.Վարդանյան
Ա.Ափինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply