Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 օգոստոսի 2014 թվականի N 38-Ա
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի հանձնարարությունը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածներով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Վանաձոր քաղաքի բնակիչ համարվող Հայրենական Մեծ պատերազմի թվով 22 վետերանների, համաձայն կից ներկայացված հավելվածի, սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ գույքի և փոխադրամիջոցների մասով ազատել 2014թվականի գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորություններից:
2. Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարին` նշված 22 սեփականատերերի մասով գույքահարկի և հողի հարկի հաշվառման բազաներում կատարել հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Ա.Հարությունյան
Կ.Պառավյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
Ա.Այվազյան
Ա.Փելեշյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ