Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 օգոստոսի 2014 թվականի N 37-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 29-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին 14-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հաստատել Վանաձորի համայնքի ղեկավարի 2014 թվականի հուլիսի 31–ի ««Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և համայնքի ղեկավարի 2014 թվականի մայիսի 22-ի թիվ 1199-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1677-Ա որոշումը.
2. Հաստատել «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի.
3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 30-ի «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը առանձնացման ձևով վերակազմակերպելու, կանոնադրությունը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատելու մասին» թիվ 29-Ա որոշումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Ա.Հարությունյան
Կ.Պառավյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
Ա.Այվազյան
Ա.Փելեշյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ