Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2015 թվականի N 36-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 07-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 102-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 28-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՝
Վանաձոր համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1.Հաստատել Վանաձորի համայնքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2015 թվականի մայիսի 07-ի «Վանաձոր քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2013 թվականի նոյմեբերի 15-ի թիվ 102-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 28-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան
Վ.Դոխոյան
Ա.Փելեշյան
Խ.Վարդանյան
Ա.Ափինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ