Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2013 թվականի N 36-Ա
ՍԵՐՅՈԺԱ ԽՆԿԱՆՈՍԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Անիչկա Նալբանդյանի դիմումը, 1982-1996թթ. Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարանի արհկոմի նախագահ Բաբկեն Քոչինյանի և Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու անդամ Հայկազ Մովսիսյանի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 6 շենքի հյուսիսային ճակատին ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոս Սերյոժա Խնկանոսի Ավետյանին նվիրված հուշաքարի տեղադրմանը, համաձայն կից նախագծի:
2. Հուշաքարի էսքիզային նախագիծը համաձայնեցնել Վանաձորի համայնքի ղեկավարի հետ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Փելեշյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ