Ավագանու որոշում թիվ 35-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2014 թվականի N 35-Ա

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետի 25.06.2014թ. թիվ 57/Կ-2015 գրությունը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի 25.12.2013թ. թիվ 58/3-3294 գրությունը, Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24062014-06-0001 վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

Վանաձորի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Բաղրամյան պողոտայի թիվ 106-1/1 հասցեում գտնվող 40.0քմ մակերեսով հողամասը անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հենակետ ստեղծելու նպատակով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Ս.Աղաբեկյան
Կ.Պառավյան
Գ.Շահինյան
Ս.Հակոբյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Ա.Փելեշյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply