Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հունիսի 2015 թվականի N 34-Ն
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 59-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Վանաձորի համայնքի ավագանու 2014թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու մասին» թիվ 59-Ն որոշման 2-րդ հավելվածը լրացնել 15-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«Վանաձորի համայնքին սեփականության իրավունքով պատկանող էլեկտրահենասյուների վրա էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների սարքավորումներ տեղադրելու թույլտվության համար ամսական վարձավճարի չափ սահմանել, յուրաքանչյուր մեկ հենասյան համար բոլոր չորս գոտիներում` 1000 դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դավիթավյան
Ա.Հարությունյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Վ.Դոխոյան
Ա.Խաչատրյան
Կ.Պառավյան
Ա.Օհանյան
Հ.Մովսիսյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ