Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հուլիսի 2014 թվականի N 34-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հասմիկ Միքայելի Սահակյանի 18.02.2014թ. դիմումը, ընտանիքի բոլոր անդամների հայտարարությունը, հաշվի առնելով «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի միջնորդագիրը, Լոռու մարզպետի 27.08.2008թ. թիվ 076/2300-01 և 16.09.2011թ. թիվ 101/107.4.1/4955-11 գրությունները, Վանաձորի համայնքի ղեկավարի 21.05.2008թ. թիվ 061/3148 գրությունն՝ ուղղված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 13.04.2007թ. թիվ 12-354/1 գրությունը, Վանաձորի համայնքի ղեկավարի 21.11.2013թ. թիվ 067/5995 գրությունը՝ հասցեագրված Հ. Սահակյանին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 46-րդ և 50-րդ հոդվածներով , ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով՝
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 73 նորակառույց շենքից սեփականության իրավունքով ձեռք բերել 42քմ ընդհանուր մակերեսով մեկ սենյականոց բնակարան՝ 1 քմ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
2. Վանաձորի քաղաքապետին՝ կնքել 1-ին կետում նշված բնակարանի առուվաճառքի պայմանագիր:
3. Ձեռք բերված բնակարանը ներառել Վանաձորի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հաշվեկշռում:
4. Վանաձորի քաղաքապետին՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի երկրաշարժի հետևանքով քանդված թիվ 73 շենքի թիվ 16 բնակարանի նախկին բնակիչներ՝ երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած, բնակարանի կարիքավոր քաղաքացիների հերթացուցակի 2-րդ հերթում հաշվառված, որպես 3 սենյակի կարիքավորներ՝ Հասմիկ Միքայելի Սահակյանի, Ադրինե Միքայելի Սահակյանի, Իզոլդա Սամվելի Ղարաքեշիշյանի, Իրինա Ստյոպիկի Դիմաքսյանի, Միքայել Ստյոպիկի Սահակյանի և Արինա Վահրամի Դիմաքսյանի հետ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 10 (տասը) տարի ժամկետով կնքել բնակարանի վարձակալության պայմանագիր՝ սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված բնակարանի նկատմամբ:
5. Սույն որոշման 4-րդ կետում նշված անձանց վարձակալության իրավունքով հատկացնել Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի համայնքային սեփականություն հանդիսացող թիվ 20 մեկ սենյականոց բնակարանը:
6. Վանաձորի քաղաքապետին՝ սույն որոշման 5-րդ կետով տրված բնակարանի համար 4-րդ կետում նշված անձանց հետ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 10 (տասը) տարի ժամկետով կնքել բնակարանի վարձակալության պայմանագիր:
7. Վարձակալության չափը սահմանել՝ հիմք ընդունելով Վանաձորի համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 162-Ն որոշումը:
8. Տիգրան Մեծի պողոտայի թիվ 73 քանդված շենքի թիվ 16 բնակարանի նախկին բնակիչներին հանել երկրաշարժից բնակարաններ կորցրած բնակարանի կարիքավոր քաղաքացիների հերթացուցակից:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Ս.Աղաբեկյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Վ.Դոխոյան
Գ.Շահինյան
Ս.Հակոբյան
Ա.Գրիգորյան
Ա.Փելեշյան
Ա.Ափինյան
ԴԵՄ
Ա.Խաչատրյան
ՁԵՌՆՊԱՀ
Ա.Մատինյան