Ավագանու որոշում թիվ 34-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2013 թվականի N 34-Ա

ԳՐ.ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 52/1-1 ՄԱՌԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՌԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Ղամբարյանի դիմումը, Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14032013-06-1447 վկայականը, քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի 03.12.2012թ. թիվ 19 արձանագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 48.1-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ մասերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2004թ. թիվ 286 որոշման 46.2 հոդվածի ա/ ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի թիվ 2093-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշումով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Տալ համաձայնություն Գր.Լուսավորչի փողոցի թիվ 52/1-1 մառան հասցեում գտնվող, Արթուր Ղամբարյանի կողմից կառուցած, Վանաձորի համայնքի սեփականությունը ճանաչված 13.04քմ մակերեսով մառանը և դրա զբաղեցրած, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող 18.1քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14032013-06-1447 վկայականի, վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով Արթուր Ղամբարյանին տրամադրելուն` մառանի սպասարկման և պահպանման նպատակով:
2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին` Արթուր Ղամբարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 13.04քմ մակերեսով մառանի և դրա զբաղեցրած 18.1քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր` համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 46.1 հոդվածի 8-րդ մասի պահանջների:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Փելեշյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply