Ավագանու որոշում թիվ 33-Ն

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2014 թվականի N 33-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 8400.0 հազար դրամի փոփոխություն՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 8400.0 հազար դրամի փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ս.Աղաբեկյան
Կ.Պառավյան
Ա.Ափինյան
Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply