Ավագանու որոշում թիվ 33-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2013 թվականի N 33-Ա

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի հանձնարարությունը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածներով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1.Վանաձոր քաղաքի բնակիչ համարվող Հայրենական Մեծ պատերազմի թվով 32 վետերանների, համաձայն կից ներկայացված հավելվածի, սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ գույքի և փոխադրամիջոցների մասով ազատել մինչև 2013թվականը ներառյալ առաջացած գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորություններից:
2. Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարին` նշված 32 սեփականատերերի մասով գույքահարկի և հողի հարկի հաշվառման բազաներում կատարել հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Փելեշյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply