Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2013 թվականի N 31-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուսանողական թիվ 14 հասցեում գտնվող շենքը օգտագործվում է Վանաձորի քաղաքապետարանի կողմից որպես համայնքի բնակիչների համար հանրակացարան, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը (գրանցման հասցեն` ք.Երևան, Ե.Կողբացի 69, ՀՎՀՀ` 00010672) ազատել 565950 (հինգ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ գույքահարկի գծով հարկային պարտավորությունից իր հաշվեկշռում գտնվող Ուսանողական 14 հասցեի շենք-շինության մասով:
2. Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Փելեշյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ