Ավագանու որոշում թիվ 30-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2014 թվականի N 30-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 04-Ի ԹԻՎ 2-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ և 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Հաստատել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի փետրվարի 04-ի թիվ 2-Ա որոշման թիվ 2 հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու հաջորդ օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Շահինյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ
Գ.Քալանթարյան

You May Also Like

Leave a Reply