Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2013 թվականի N 29-Ն
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2013ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 06.12.2012թ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է.
1. Վանաձորի համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2013 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 65-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա/ 1-ին հավելվածի 4-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը. «ոգելից» բառից հետո ավելացնել «և ալկոհոլային» բառերը
բ/ 1-ին հավելվածը ավելացնել 12-րդ և 13-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«12. համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`
– հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում` 6000դրամ
– ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում` 1000դրամ»
«13. Վանաձորի համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 50 000դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Փելեշյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ