Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2014 թվականի N 29-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱԺԱՆԻՉ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի 20.05.2014թ. զեկուցագիրը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-65-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել առանձնացման ձևով:
2. «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, առանձնացման ձևով ստեղծվող կազմակերպությունն անվանել «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
3. Հաստատել վերակազմակերպվող իրավաբանական անձի իրավունքների և պարտականությունների մի մասը առանձնացման ձևով ստեղծվող կազմակերպությանը փոխանցելու վերաբերյալ բաժանիչ հաշվեկշիռը /հավելված 1/:
4. Հաստատել «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները /հավելված 2/:
5. Հաստատել «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» կազմակերպության կանոնադրությունը /հավելված 3/:
6. «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը համարել վերակազմակերպված, իսկ «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ ստեղծված վերջինիս պետական գրանցման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ