Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 մայիսի 2015 թվականի N 28-Ն
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 102-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան`
Վանաձորի համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հաստատել Վանաձորի համայնքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2013թվականի նոյեմբերի 15-ի «Վանաձոր քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» թիվ 102-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Հ.Մովսիսյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Փելեշյան
ԴԵՄ
Խ.Վարդանյան
ՁԵՌՆՊԱՀ