Ավագանու որոշում թիվ 27-Ա

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2015 թվականի N 27-Ա

ՏԱՐՈՆ-3 ԹԱՂԱՄԱՍԻ ՔՇՀ-11 ԹԻՎ 24 ՇԵՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի համայնքի, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և ««Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև 23.04.2014թ. կնքված եռակողմ համատեղ գործունեության պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձոր քաղաքի Տարոն-3 թաղամասում կառուցված թիվ 24 շենքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները սեփականության իրավունքով օտարել ոչ աղետի (երկրաշարժի) հետևանքով մշտական բնակության վայր չունեցող թվով 8 անօթևան մնացած ընտանիքներին՝ համաձայն ««Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության 02.12.2014թ. թիվ 60 գրության, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի 18.11.2014թ. թիվ 1 և 19.11.2014թ. թիվ 2 արձանագրությունների:
2. Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարին՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, ««Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության և Տարոն-3 թաղամասի ՔՇՀ-11 թիվ 24 շենքի թվով ութ բնակարանների շահառու ընտանիքների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դավիթավյան
Ա.Հարությունյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Գ.Շահինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

You May Also Like

Leave a Reply